HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնարարվել է խստացնել հսկողությունը չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ  ապօրինաշինության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 6 դեպք:

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է նաև, որ 2 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Արձանագրություններ են կազմվել նաև քաղաքաշինական նորմերի խախտման 8 դեպքի մասով: Քաղաքապետը բոլոր պատասխանատուներին, մասնավորապես վարչական շրջանների համապատասխան ծառայություններին հանձնարարել է լինել առավել հետևողական ու շարունակել այս ուղղությամբ խիստ հսկողությունը:

Ոչ սահմանված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի բացառման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ վերջին երկու շաբաթներին 81 վարչական արձանագրություն է կազմվել իրավախախտների նկատմամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է էլ ավելի ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter