HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Հերոյանը սիրում է Սերժ Սարգսյանին

Թերթը ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանին խնդրել է մեկական նախադասությամբ բնութագրել մեր երկրի առաջին, երկրորդ և այսօր գործող նախագահներին.

«Ես չեմ կարող ինձ կեղծել, մենք շատ բան ենք կորցրել, շատ-շատ բան ենք կորցրել առաջին նախագահի ժամանակահատվածում (ի պատասխան թերթի դիտարկմանը, թե նաև գտել ենք Ղարաբաղը, պրն Հերոյանն ասաց. «Ղարաբաղը ժողովրդական հաղթանակ էր»), իմ եղբայրն էլ լինի, ես պիտի ճիշտն ասեմ:

Երկրորդի ժամանակ եղել եմ մարզպետ, և ասեմ ձեզ, ինչ ծրագրեր մարզում եղել են, ես կարողացել եմ իր միջոցով կարգավորել: Իսկ ինչ վերաբերում է այսօրվա նախագահին, սիրուն չի լինի, որ ես ճիշտը չասեմ. ես նրան սիրում եմ, սիրում եմ նրա համար, որ ինքը դիվանագիտական խնդիրներով ոչ մեկի հետ չի համեմատվի, ինքը ինձ համար անփոխարինելի մարդ է` որպես նախագահ, չորրորդը` էլի ինքը կլինի, հետո հինգերորդը կգա, կասեմ, թե լավը որն է, վատը որն է»:

Մեկնաբանություններ (1)

vardan
Պարոն Հերոյան ավելի լավ կլիներ լռեիք : Ինչի եք վիրավորում ՀՀ նախագահին: Էտքան պաշտոններ ունեցար շփումներ կիրթ մարդկանց հետ, բայց էլի մնացել ես նույն մակարդակին: Սրանից հետո խոսալուց առաջ մտածի ինչ ես ասում ոնց կնկալվի դա նոր խոսա: Առավել ևս որ խոսքը վերաբերվումա ՀՀ նախագահին: Եթե դա գալիսա հայերենի վատ իմացությունից , երևումա պետքա նորից դպրոցում լավ չյուրացված հայերենի վրայով նորից անցնես որ իմանաս որ բառը երբ են օգտագործում: Իսկ եթե իմանալով ես օգտագործել սիրում եմ բառը, չարաչար սխալվել ես : Դու կարող ես սիրես մեր կառավարության մի շարք պաշտոնյաների բայց ոչ երբեք ներկայիս ՀՀ նախագահին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter