
7 ամսում Հայաստանում արտադրվել է 4,4 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա
Այս տարվա առաջին 7 ամսում Հայաստանում արտադրվել է 4,406 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա, որը 1,9%-ով գերազանցում է 2014 թվականի նույն ամիսների ցուցանիշը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ)։
Ըստ պաշտոնական տվյալների՝ միայն այս տարվա հուլիսին հանրապետությունում արտադրվել է 614,4 մլն. կՎտ.ժ էլեկտրաէներգիա։ Նախորդ տարվա հուլիսի համեմատ դա 4,2%-ով ավելին է, իսկ այս տարվա հունիսի համեմատ՝ 3,3%-ով պակաս։
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանում արտադրվել է 7,75 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա (0,5 %-ով ավելին 2013 թվականից):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել