
Մերդոկ. «Աշխարհը կտեսնի նոր համաշխարհային ճգնաժամ»
Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը կարծում է, որ համաշխարհային տնտեսությունը կրկին անդունդի եզրին է և հաջորդ քայլը` նոր համաշխարհային ճգնաժամն է:
Մերդոկը, ԱՄՆ-ի արժեթղթերի շուկայի անկումից հետո, հետևյալ գրառումն է կատարել իր թվիթերյան էջում. «Ակտիվ անկում է գրանցվել ոչ միայն բաժնետոմսերի, այլ նաև ապրանքների արժեքի վրա և այս հանգամանքը կարելի է դիտարկել, որպես նոր ճգնաժամի ախտանիշ:
Ընդ որում այս անգամ ճգնաժամի հետևանքները շատ ավելի դժվար են հաղթահարվելու, քան 2008 թվականինը: Խնդիրն այն է, որ կենտրոնական բանկերը զգալի չափով օգտագործել են իրենց «զինանոցը» նախորդ ճգնաժամի հետ պայքարի ժամանակ»:
Նրա կարծիքով համաշխարհային տնտեսության խնդիրների մասին վկայում է նաև այն, որ ֆոնդերը, բանկերը և կազմակերպություններն իրենց հաշիվներում կուտակել են հսկայական չափի գումարներ, ավելին՝ նրանցից ոչ ոք չի շտապում ներդնել այդ գումարները իրական տնտեսության մեջ:
«Goldman Sachs» բանկի վերլուծաբան Զեֆ Կյուրին (Jeff Currie) կարծում է, եթե կանխատեսումներ արվի անցած ցիկլերի հիման վրա, հնարավոր է, որ պահանջվի 15 տարի չափից ավելի ներդրումներ՝ ճգնաժամը հաղթահարելու համար: «Աշխարհը հենց նոր որովայնով դեպի վեր է շրջվել»,- հայտարարել է Կյուրին:
Մասնագետները ընդգծում են, որ միանման տատանում նկատվում է ոչ բոլոր ապրանքների արժեքի մեջ: Ածուխի գինը սկսել է նվազել 2011 թվականից, նավթի հումքի գինը ստաբիլ էր մինչ 2014-ի կեսը, իսկ գյուղատնտեսական ապրանքների գները մշտապես սերտորեն կապված են եղել եղանակի հետ: Սակայն Չինաստանում տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ տագնապը մեծացել է վերջին շաբաթների ընթացքում, որը կապված է տեղի արժեթղթերի շուկայի փլուզման և այս ամսվա ընթացքում յուանի անսպասելի արժեզրկման հետ:
Այս տարվա սկզբից բոլոր հիմնսկան ապրանքերի գները (էներգետիկ, արդյունաբերական մետաղներ եւ գյուղատնտեսական կուլտուրաներ) նվազել են մոտավորապես 10- 20%- ով:
Շուկայի չափից ավելի հագեցվածությունը տեղի է ունենում երեք հիմնական պատճառներով: Առաջինը՝ ծախսերի օպտիմալացումն արտադրողների մոտ տպավորություն է ստեղծել, որ նրանք բավականին երկար ժամանակ կարող են օգտվել գների անկման պատճառով առաջացած բացասականը էֆեկտից։
Երկրորդը՝ խոշոր խաղացողները, ինչպիսիք են ՕՊԵԿ-ի արքայազները և անդրազգային հանքարդյունաբերության կորպորացիաները, դեռևս փորձում են համաշխարհային շուկայում մեծացնել իրենց բաժինը: Եւ վերջապես, կարևոր դեր ունեն առկա ներդրումները:
Արդյունքում բոլոր այս խնդիրները ավելի են խորանում. եթե գները շարունակեն նվազել, թերթաքարային նավթի ոչ խոշոր արտադրողները կհայտնվեն անելանելի վիճակում:
Նյութի աղբյուրը՝ vestifinance.ru
Մեկնաբանել