HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Կարեն Կարապետյանի հրաժարականից առաջ «ՀայՌուսգազարդի» նկատմամբ վերաբերմունքը փոխվել էր

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր ս.թ. սեպտեմբերի 14-ի նիստում քննարկել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի նկատմամբ տուգանք կիրառելու հարցը: Ավելին` ոչ միայն քննարկել է, այլև, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը, հանձնաժողովը որոշել է «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների» 2.8 կետի պահանջի խախտման համար 5 մլն դրամի չափով տուգանք կիրառել ընկերության նկատմամբ:

Որքան էլ հակված չլինես սենսացիա փնտրել կատարվածում, այնուամենայնիվ «ՀայՌուսգազարդ» ընկերությանը տուգանելու արտառոց փաստն արդեն իսկ խոսուն է ու կարծես թե հուշում է քաղաքական վերաբերմունքի փոփոխության մասին: Իհարկե, նկատի չունենք սոսկ այն, որ հանձնաժողովի հիշյալ որոշումը գործընթացի չերևացող մասում, ըստ էության, խփում է ոչ վաղ անցյալում հիշյալ ընկերության վարչության նախագահ և գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին, որին Երևանի քաղաքապետ դառնալուց հետո էլ «ՀայՌուսգազարդում» համարում էին իրենց փաստացի ղեկավարը: Համենայն դեպս, շատերին է թերևս հայտնի, որ ընկերության ներկայիս վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը համարվում է Կ. Կարապետյանի ընկերը, մտերիմը կամ հովանավորյալը:

Վերոնշյալ ենթադրության հիմքը նաև այն փաստը չէ միայն, որ տուգանքի որոշումից և հասարակությանն անհայտ ինչ-ինչ զարգացումներից կարճ ժամանակ անց Կ. Կարապետյանը, հավանաբար արագորեն հասկանալով, որ Հայաստանում քամիները սկսել են փչել ոչ ի նպաստ իրեն կամ այն ուժերի, որոնց ներկայացնում է ինքը, հրաժարական ներկայացրեց Երևանի քաղաքապետի պաշտոնից: Իհարկե, սոսկ վերոնշյալի հիման վրա նման ենթադրություն կատարելը պարզապես անլուրջ կլիներ, սակայն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter