HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կլոր սեղան-քննարկում` նվիրված Հայաստանում էլեկտրոնային առևտրի իրավական խնդիրներին

Նոյեմբերի 9-ին` ժամը 11:00-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում տեղի կունենա կլոր սեղան` նվիրված ՀՀ-ում Էլեկտրոնային առևտրի իրավական կարգավորման խնդիրներին:

Ելնելով իրավական խնդիրների լուծման անհրաժեշտությունից` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են մի շարք նախարարություններ և գերատեսչություններ ու մասնավոր հատվածի շահագրգիռ ընկերությունների ներկայացուցիչներ:

Ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից քննարկվել են էլեկտրոնային առևտրի հետ կապված օրենսդրական լուծում պահանջող հետևյալ հարցերը` Էլեկտրոնային առևտրի խնդիրները մաքսային ոլորտում, Էլեկտրոնային առևտրի խնդիրները հարկային ոլորտում, Էլեկտրոնային առևտրի կազմակերպմանն առնչվող վճարահաշվարկային համակարգի խնդիրները:

Կլոր սեղան քննարկման ընթացքում կներկայացվի միջգերատեսչական աշխատանքային խմբի քննարկումների միջանկյալ արդյունքները: Կլոր սեղան քննարկման կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter