
Ռուբլին ամրապնդում է դիրքերը
Մոսկովյան բորսայում այսօր՝ օգոստոսի 28-ին, 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը սահմանվել է 66,4779 ռուբլի։ Նախորդ օրվա համեմատ այն նվազել է 96,94 կոպեկով։ Փոխարժեքը սահմանել է ՌԴ կենտրոնական բանկը, ըստ որի՝ 1 եվրոն էլ այսօրվա դրությամբ 75,0469 ռուբլի է: Ըստ ԿԲ-ի՝ փոխարժեքները կգործեն մինչև օգոստոսի 31-ը ներառյալ:
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբի դրությամբ՝ դոլարի փոխարժեքը կազմում էր 66,9608 ռուբլի։ Ռուբլու դիրքերն ամրապնդվում են նավթի համաշխարհային գների աճի ֆոնին։
Այն ամրապնդել է դիրքերը նաև հայկական դրամի նկատմամբ։ Հայաստանյան բանկերում այսօրվա դրությամբ 1 ռուբլու առքի փոխարժեքը նվազագույնը՝ 7, առավելագույնը 7,15 դրամ է, իսկ վաճառքի փոխարժեքը՝ 7,32-7,7 դրամ։
Երեկ, ըստ ՀՀ կենտրոնական բանկի, ռուսական ռուբլու փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0,27 դրամով ու կազմել 7,23 դրամ։
Մեկնաբանել