Մեքենան ամբողջությամբ այրվել է
Երեկ` ժամը 01.18-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 1-ին փողոցի թիվ 21 տան բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 01.44-ին, մարվել` 01.50-ին: Ամբողջությամբ այրվել է Ա.Խաչատրյանին պատկանող «Օպել» մակնիշի 26 ԼՍ 290 պետհամարանիշի ավտոմեքենան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել