HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հանդիպել են

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց աշխատանքային այցով Երեւան ժամանած իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիին:

Ողջունելով հյուրի`  նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան կատարած առաջին այցելությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-իրանական պատմականորեն ձեւավորված ամուր բարեկամական հարաբերությունները, որոնք երկուստեք ջանքերի շնորհիվ շարունակում են վերընթաց զարգացում ապրել:

Ալի Աքբար Սալեհին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ շատ ուրախ է բարեկամ Հայաստան այցելելու հնարավորության համար: Իրանի արտգործնախարարն ասաց, որ իր երկիրը մշտապես բարձր է գնահատել հարեւան Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումը, եւ շարունակելու է հետեւել իր որդեգրած քաղաքականությանը:

Զրույցի ընթացքում արտգործնախարարներ Նալբանդյանն ու Սալեհին անդրադարձան այս տարվա վերջին նախատեսված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, էներգետիկ, տրանսպորտային, կրթամշակութային, ապակենտրոնացված եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող  հարցերին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Աքբար Սալեհին խոսեցին նաեւ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքից:

Նախարարությունից տեղեկացնում են, որ արտգործնախարարներ Նալբանդյանն ու Սալեհին մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter