«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները քիչ առաջ փորձել են փակել Բաղրամյան պողոտայի` նախագահական նստավայրի հանդիպակաց հատվածը, ինչպես նաև պողոտային հատվող Պռոշյան փողոցը: «Հետք»-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները քաղաքացիներին հեռացրել են փողոցից:
Բերման ենթարկվածներից երկուսի անունները հայտնի է՝ Մաքսիմ Սարգսյանը, Արտուշ Չիբուխչյանը: Նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը բարձրախոսով հայտնեց, որ բերման են ենթարկվել 5 քաղաքացի, բայց անուններ չնշեց:
Ցուցարարները, ում թիվը մի քանի տասնյակ է, Սերժ Սարգսյանից պահանջում են կատարել էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման մասին իր խոստումները: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկացրել է, որ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում է:
Այժմ ոստիկանները շղթա են կազմել և փակել ցուցարարների մուտքը դեպի պողոտա:
18:33
Քիչ առաջ ոստիկանությունը բերման ենթարկեց 3 քաղաքացիների:
Պարբերաբար ընդհարում է տեղի ունենում ցուցարարների, մասնավորապես` «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի և ոստիկանության աշխատակիցների միջև:
լուսանկարը` Ազատություն ռ/կ-ի ուղիղ եթերից
Մեկնաբանել