Հայաստանը դարձավ ՅՈւՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ
Նոյեմբերի 4-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանի շրջանակներում կայացան Գլխավոր կոնֆերանսի կողմից սահմանված կոմիտեների, հանձնաժողովների եւ այլ օժանդակ մարմինների ընտրությունները:
Երկրորդ ընտրական խմբում, որտեղ Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ երկրների հետ մեկտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանը, ՅՈւՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի երեք թափուր տեղերի համար դիմել էին 4 երկրներ` Բուլղարիան, Սլովակիան, Հայաստանը եւ Լատվիան: Քվեարկության արդյունքում ստանալով 108 ձայն` Հայաստանը դարձավ ՅՈւՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ: ՅՈւՆԵՍԿՕ-ի այդ կառույցում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել