HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է Վահե Գաբրիելյանի «Արցախ` Ղարաբաղի ժողովուրդն ու հողը» գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 7-ին Մոսկվայի տան ցուցասրահում տեղի ունեցավ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանի  ARTSAKH: the people and land of  KARABAKH («Արցախ` Ղարաբաղի ժողովուրդն ու հողը») անգլերեն գրքի շնորհանդեսը եւ գրքում ներկայացված հեղինակային լուսանկարների ընտրանու ցուցահանդեսի բացումը: 

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԱԺ բարձրաստիճան ղեկավարներ, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, սփյուռքահայ հյուրեր, արվեստասերներ, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Իր խոսքում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորեց թե’ գրքի գեղարվեստական արժանիքները, թե’ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն խնդրի` ԼՂ հիմնահարցի մասին իրազեկության բարձրացման գործում գրքից ակնկալվող ներդրումը: Նախարար Նալբանդյանի խսքով գիրքը նաեւ Արցախ այցելելու յուրատեսակ հրավեր է:

Դեսպան Վահե Գաբրիելյանը նշեց, որ գիրքը ստեղծվել է Հայաստանի եւ մասնավորապես Արցախի մասին օտար լեզվով ներկայանալի գրականության պակասի գիտակցումից եւ դրա հիմնական նպատակը Արցախի հրաշագեղ բնության, ճարտարապետական գլուխգործոցների եւ հուշարձանների պատշաճ ներկայացման միջոցով երկրի վրա ուշադրություն հրավիրելն է եւ այդ բնագավառում տեղեկատվական բացի լրացումը:

Գրքում յոթ հարյուրից ավելի հեղինակային լուսանկարներով ներկայացված են Արցախի ամրոցները, միջնադարյան կամուրջները, վանքերն ու եկեղեցիները, քաղաքներն ու գյուղերը, մելիքական ապարանքները, հուշահամալիրները, թանգարանները եւ դրոշմանիշները, անդրադարձ է կատարված միջնադարյան մանրանկարչությանը եւ գորգարվեստին: Լուսանկարներն ուղեկցվում են համառոտ բացատրություններով: Արցախի բնության համայնապատկերները եւ ճարտարապետական գլուխգործոցների նմուշները լուսանկարված են տարվա տարբեր եղանակներին, այդ թվում նաև` ուղղաթիռից: Պատմական և ժամանակակից քարտեզներով փաստարկած տեքստային մասով տրված է նաև Արցախի վերաբերյալ պատմական ակնարկ՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Ցուցահանդեսը, որը 2009թ. «Բրիտանիա» ցուցահանդեսից հետո Վահե Գաբրիելյանի լուսանկարների երկրորդ անհատական ցուցադրումն է, կգործի մեկ շաբաթ: Նախատեսվում է այն ցուցադրել նաև Արցախում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter