HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճապոնիայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նշելով, որ Հայաստանը կարևորում է հայ-ճապոնական հարաբերությունների համակողմանի զարգացումն ու խորացումը, նախագահը գոհունակությամբ է արձանագրել հատկապես վերջին տարիներին քաղաքական շփումներում նկատելի որոշակի աշխուժությունը, արտաքին գերատեսչությունների միջև կանոնավոր բնույթ ստացած քաղաքական խորհրդատվությունները: 

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև տարբեր ոլորտներում առկա համագործակցության լուրջ ներուժը լիարժեքորեն կօգտագործվի դեսպան Տիկահիտո Հարադայի պաշտոնավարման ընթացքում` նպաստելով երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը:

Ճապոնիայի նորանշանակ դեսպան Հայա՝ՀայաՏիկահիտո Հարադան շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին` շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար և վստահեցրել, որ կանի հնարավորը երկկողմ կապերի խորացման ուղղությամբ:  Նա նշել է, որ հաջորդ տարի լրանում է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, որը ևս լավ առիթ է մշակութային բազմաբնույթ միջոցառումների անցկացման, տնտեսական ոլորտում համագործակցության ծրագրերի մշակման ու իրագործման համար: Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter