
Չինացի գործարարները իրենց փողերը տեղափոխում են ԱՄՆ
Չինաստանից կապիտալի դուրս բերման ծավալները աճում են : Վերջին տնտեսական ցնցումների պատճառով Չինաստանի հարուստները մեծ չափերով սկսեցին դուրս բերել իրենց գումարները և հիմնականում ունեցվածքի հանգրվանը ԱՄՆ է:
FT Confidential-ի հետազոտության համաձայն` տնտեսության զարգացման տեմպերի նվազումը, արժեթղթերի շուկայի տապալումը և յուանի հետագա արժեզրկման հավանականությունը, ստիպում են չինացիներին դուրս բերել իրենց գումարները և ներդնել ԱՄՆ-ում, փորձելով «նահանջի» ճանապարհ ստեղծել:
Հարուստ չինացիների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ավելի քան 61%- ը պատրաստվում է երկու անգամ ավելացնել արտերկրում կատարվող ներդրումների ծավալը:
Հարցման մասնակիցների կեսից ավելին պատրաստվում են իրենց նպատակին հասնլեու համար օգտագործել օֆշորային գոտիները: Նրանցից շատերը իրենց վերջնական ներդրումը պատրաստվում են կատարել ԱՄՆ- ում :
WealthInsight ֆոնդի տվյալների համաձայն, չինացիների ակտիվների ծավալը, որը պահվում է արտասահմանում կազմում է 658 միլիարդ դոլար և այն զգալի տեմպերով աճում է:
Դեռևս հուլիսին Daily Telegraph- ը գրել էր, Չինաստանից «հսկայական ծավալի» հասնող կապիտալի արտահոսքի մասին, ընդհանուր առմամբ 800 միլիարդ դոլար, այս լուրը խուճապ էր առաջացրել լրագրողների և ներդրողների շրջանում: Հաշվի առնելով, որ Չինաստանի պահուստները կազմում են մոտավորապես 4 տրիլիոն, այս ծավալի արտահոսքը կարող է շատ վտանգավոր լինել:
Այդուհանդերձ, Daily Telegraph-ը հիմնվում է Lombard Street Research-ի հետազոտության վրա, որը իրականում հավատ չի ներշնչում:
Goldman Sachs-ի տնտեսագետների կողմից հաճախորդների համար կազմված հաշվետվությունում, ասվում է որ անհանգստության հիմնական պատճառները` յուանի հնարավոր անկայունությունն է ու կապիտալի արտահոսքն է: Նրանց գնահատմամբ, օգոսոսի 11-ին յուանի արժեզրկման մասին հայտարարաված ինֆորմացիան, կարող էր տարեկան 150- 200 միլաիրդ դոլար արտահոսքի պատճառ դառնալ:
JPMorgan Chase-ի տնտեսագետ`Դժու Հայբինի կարծիքով ընթացիկ տարվա երկու եռամսյակի ընթացքում արտահոսքը կազմել է 340 միլաիրդ դոլար: Macquarie Group-ի տնտեսագետ` Լարի Հուն նույն ժամանակահատվածի համար արտահոսքի ծավալը գնահատում է 264 միլիարդ դոլար:
Իշխանությունների և Չինաստանի Ազգային բանկի գործողություններից կարելի է հետևություն անել, որ արժեզրկման պատճառով տեղի ունեցող կապիտալի արտահոսքը ամենաաղետալի հետևանքը չէ, ինչը կարող է դեռևս տեղի ունենալ: Անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցներով խթանել որպիսի տնտեսության զարգացման տեմպը նորից աճի, քանի որ ներքին ռեսուրսների հաշվին իրավիճակի կայունացում տեղի չունեցավ: Չինաստանը, հավանաբար, այժմ որոշել է օգտագործել արդեն փորձված մոդելը, երբ տնտեսական աճը գեներացվում է արտահանման ծավալների աճի հիման վրա:
Արժեզրկված յուանը օգնում է բարձրացնել մրցունակությունը, այդ պատճառով մոտակա մի քանի տարվա ընթացքում մի քանի տրիլիոն յուանի կորուստը , արդարացի վճար է համաշխարհային տնտեսության լոկոմոտիվի կարգավիճակը պահպանելու համար:
Հարկ է նշել , որ արտահոսքի ծավալի աճի պատճառնեից մեկը, Չինաստանի կառավարության ղեկավարի կողմից տարվող կոռուպցիայի դեմ պայքարն է: «Թանկ կազինոներ» հակակոռուպցիոն ծրագրից հետո, Մակաոի ռեստորանները և հյուրանոցները դատարկվեցին: Ծրագրի մեկնարկից մեկ ամիս անց Մակաոի խաղատան եկամուտը կրճատվեց 40%-ով:
Այն չինացիները , որոնք որևէ կերպ կապված էին կոռուպցայի հետ, իրենց գումարները կորցնելու մտավախությունից, ակտիվորեն սկսեցին երկրից դուրս բերել իրենց կուտակած գումարները:
ԱՄՆ-ի ռիելթորները մեծ հետաքրքրություն են ցույց տալիս չինացի գնորդներին: Չինացիների`Մանհեթենում անշարժ գույք ձեռք բերելու ցանկությունը գների` հսկայական աճի պատճառ է դարձել:
Ապրիլին, Մայամիի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ միտումնավոր մասնակցեցին Պեկինում տեղի ունեցող ցուցահանդեսին, որտեղ 5200 հարուստ չինացիներ` արտերկրում ակտիվների ձեռք բերման հետաքրքրություն ցուցաբերեցին: Հիմնականում այսպիսի գնորդներին առաջարկվում են 5-ից մինչև 22 միլիոն դոլար արժողությամբ բնակարաններ:
Նյութի աղբյուրը՝ vestifinance.ru
Մեկնաբանել