ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
Սեպտեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահիանձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:
Երկուստեք ընդգծվել է շփման գծում կայունության պահպանման, հրադադարի ռեժիմի հարգման ու ամրապնդմանանհրաժեշտությունը՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել