Էջմիածնում` շաքարավազի դեֆիցի՞տ
Երեկվա դրությամբ Էջմիածնի որոշ խանութներում քաղաքացիներին շաքարավազ չէին վաճառում: Իհարկե, բացահայտ չէին ասում` ունենք, բայց չենք վաճառում, սակայն աշխատակիցներից մեկը խոստովանեց, որ առաջիկայում շաքարավազը թանկանալու է, այդ իսկ պատճառով քիչ-քիչ են վաճառում:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Հետքին» տեղեկացրին, որ հանձնաժողովի աշխատակիցներն ամենօրյա մոնիտորինգ են իրականացնում Երեւանի խանութներում եւ շաքարավազի գնի թանկացում չեն արձանագրել: Էջմիածնում ստուգումներ չեն արվել, եւ առաջիկայում հանձնաժողովի աշխատակիցները ուսումնասիրության նպատակով կմեկնեն նաեւ Էջմիածին, եւ արդյունքների մասին «Հետքին» լրացուցիչ կտեղեկացնեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել