HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

12-ամյա երեխայի ծեծի դեպքով քրեական գործ է հարուցվել

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բակում 12-ամյա երեխային ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ 2015թ. օգոստոսի 30-ին 12-ամյա երեխայի պապը հաղորդում է տվել, որ նույն օրը՝ 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Մ.Սարգսյանը Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բակում իր որդուն ձեռքով հարվածելու համար ծեծի է ենթարկել 23.08.2003թ. ծնված 12-ամյա իր թոռանը` պատճառելով մարմնական վնասվածքներ: 

Նկատի ունենալով, որ նյութերում առկա է քրեական գործ հարուցելու՝ օրենքով նախատեսված առիթ՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: 

12-ամյա երեխայի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննության ընթացքում ներկայացվել է տվյալ տարածքում տեղակայված տեսախցիկների՝ դեպքի օրվա տեսագրությունը։ Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter