Վերաբացվեցին Մասիսի մասնաճյուղն ու 1-ին բաժանմունքը
Այսօր Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցավ «Հայփոստի» Մասիսի մասնաճյուղի և 01 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:
Արարողությանը ներկա էին մարզպետի տեղակալ Կառլեն Հակոբյանը, Մասիսի քաղաքապետ Դմիտրի Նազարյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև` թաղամասի բնակիչներ:
Քաղաքապետ Դմիտրի Նազարյանն իր ելույթի խոսքում նկատեց, որ «Հայփոստ»-ը վերածնունդ է ապրում: Նա շնորհակալագիր հանձնեց «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին` առ այն, որ Մասիսի փոստային մասնաճյուղի և 01 բաժանմունքի նորացումն և արդիականացումը կատարվել են գերազանց:
Ամբողջությամբ նորոգվել և նոր բրենդին են համապատասխանեցվել մասնաճյուղն ու բաժանմունքը, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:
«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» Բ.Վ.
«Հայփոստ» ՓԲԸ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել