HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. խոշտանգման արդյունքում խոստովանել է չկատարած հանցագործությունը

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արտաշես Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 17-ին ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնի պետի տեղակալը և նույն բաժնի օպերլիազորը խոշտանգել են իրեն` բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ: Այդ կերպ՝ ոստիկանության ծառայողները ստիպել են իրեն խոստովանել քաղաքացի Մ. Ո.-ի բնակարանի գողությունը, իբր, իր կողմից կատարելու հանգամանքը: Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Արտաշես Ա.-ի հաղորդման հիման վրա՝ խոշտանգման դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter