HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Առևտրի կենտրո՞ն, թե՞ «Հրազդան» մարզադաշտ. երկուսը մեկում չի կարող լինել

Վերջերս հայտնի է դարձել, որ «Հրազդան» մարզադաշտի տարհանման գոտում սեփականատերը եռահարկ առևտրի կենտրոն է կառուցում: Այդ մասին իր տեսակետն է հայտնում «Հրազդան» մարզադաշտի նախագծի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանը:

Ինչպե՞ս եք պատկերացնում առևտրի կենտրոնի և «Հրազդան» մարզադաշտի համատեղելիությունը:

Ես հաջողություններ եմ մաղթում պարոն Աղաբաբյանին տնտեսական գործունեության ոլորտում, սակայն կուզենայի, որ ինքը մեկ անգամ էլ սթափ աչքերով նայեր, թե ինչ է անում, որպեսզի ավելորդ ծախսեր չարվեն:

Որովհետև առևտրի կենտրոնն ու մարզադաշտը ֆունկցիոնալ առումով անհամատեղելի են. ննջարանում չի կարելի ճաշ եփել: Տարածքում, որտեղ պիտի էվակուացիայի և մարդկանց անվտանգության խնդիրներ ապահովվի, չի կարելի առևտրի կենտրոն կառուցել:

Պատկերացրեք, որ մարզադաշտը գործում է: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր միջոցառման ժամանակ առևտրի կենտրոնը պիտի փակվի, որովհետև դա անթույլատրելի է. բոլոր ճանապարհները կփակվեն: Բոլոր երևանցիները շատ լավ հիշում են, որ ժամանակին, երբ մարզադաշտում միջոցառումներ էին լինում, Կարմիր բանակի փողոց կոչվող` այժմ Գրիգոր Լուսավորիչ վերանվանված փողոցից սկսած մինչև Իսակով և Լենինգրադյան փողոցներ ամբողջությամբ  փակում էին, երթևեկությունն արգելվում էր: Մարդիկ ինչո՞ւ պիտի գնան առևտրի կենտրոն կամ ինչպե՞ս պիտի առևտուր անեն, եթե այդ տարածքը փակվում է: Հիմա եթե ամեն օր այնտեղ մրցումներ անցկացվեն, ուրեմն դա ամեն օր պիտի փակվի:

Բայց չէ՞ որ սեփականատերը` գնելով գույքը, որոշակի ներդրումներ է արել:

Եթե ներդրումներ են կատարվել, ուրեմն դրանք պետք է կատարվեին այն ուղղությամբ, որպեսզի մարզադաշտը շահագործվեր: Եթե չի շահագործվում, ուրեմն այդ ներդրումները ջուրն են լցվել, և, փաստորեն, ձևական բնույթ են կրել, այլ ոչ թե ֆունկցիոնալ նշանակության խնդիրներ են լուծել, որոնք հնարավորություն կտային շահագործել մարզադաշտը:

Սեփականություն չի նշանակում բացարձակ սեփականություն. Այն, ինչ գտնվում է հայրենի հողի վրա` հայրենիքինն է: Յուրանաչյուր սեփականատեր իր հայեցողությամբ  չի կարող վարվել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում:

Իսկ ինչպե՞ս է սահմանափակվում սեփականատիրոջ` սեփական գույքի հետ ըստ սեփական հայեցողության վարվելու իրավունքը:

Եթե ես ունեմ մեծ հողատարածք, չեմ օգտագործում և ասում եմ` լավ եմ անում` չեմ ցանում, պատկերացրեք, որ բոլոր սեփականատերերը չուզենան իրենց սեփականության հետ որևէ բան անեն, ի՞նչ կկատարվի. ամեն ինչ կմեռնի:

Յուրաքանչյուրն, ով ունի բնակարան, տնօրինում է այդ սեփականությունը, բայց արտաքինը նրանը չէ, այն պատկանում է քաղաքին, և քաղաքը պարտավոր է դա վերահսկելու: Քանի որ սեփականությունից օգտվում է ոչ միայն սեփականատերը, ոչ միայն հայերն ու քաղաքացիները, այլև դրսից եկած հյուրերը:

Այսինքն` այդ ներդրումները, որոնց մասին խոսում ենք, պետք է ծառայի երկրի բարգավաճմանն ու վերակենդանացմանը: Ճիշտ է, սեփականատերը  դրանից պետք է ունենա իր շահը, բայց պետք է, ուրեմն, հստակ տարանջատել միմյանցից  պետական, մասնավոր և հանրային շահը: Սովետական տարիներին գերիշխում էր պետական շահը, մասնավոր հասկացողություն գոյություն չուներ: Իսկ եթե այսօր այդ շահերը հավասարակշռված չեն, և  մենք շեշտը դնում ենք  դիվիդենտների վրա, որ մարդիկ ներդրում են կատարում, միայն որպեսզի դա հարստության աղբյուր հանդիսանա, ես այդպիսի մտածողության կողմնակից չեմ: 

Եվ եթե ես գնել եմ գործարան, բայց ի վիճակի չեմ այն շահագորեծելու, մինչդեռ դա անհրաժեշտ է մեր քաղաքի և ժողովրդի համար, ուրեմն ես պետք է ձեռք քաշեմ այդ սեփականությունից և  հանձնեմ մեկ այլ սեփականատիրոջ` վերցնելով իմ հասանելիքը: Այսինքն` դա պետք է շահագործի այն մարդը, որը կարողանում է լուծել սեփական, պետական և հանրային խնդիրները:

Իսկ այդպիսի հարց երբևէ չի՞ բարձրացվել:

Եղել է: 2007թ., երբ արևելյան տրիբունայի էվակուացիոն ճանապարհների փլուզում տեղի ունեցավ.  վատ ջրամեկուսացման և խնամքի պայմաններում ջուրը ներթափանցել և ամրանների փլուզում էր տեղի ունեցել, նախագահի հրամանով և քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված հանձնաժողով կազմվեց` ուսումնասիրելու իրավիճակը:

Հանձնաժողովը եկավ եզրակացության, որ ամբողջությամբ վերանորոգելու համար կպահանջվի 8-10 մլն դոլարի ներդրում: Այդ գործընթացը կարծես սկսվեց: Կարծես թե ուզում էին հետ գնել, թե ուզում էին այն պահել որպես ազգային հարստություն և հետ վերադարձնեին սեփականտիրոջ գումարները: Հանձնաժողովը եզրակացություն կազմեց և գնային առաջարկ ներկայացրեց, բայց չգիտես ինչու` այդ գործընթացը սառեցվեց: Չգիտեմ` որն էր պատճառը, բայց չկար այնպիսի շեշտադրում, որ մարզադաշտը պետք է դառնա մարզադաշտ:

Հայտնի է, որ խնդրահարույց տարածքի գործառնական նշանակությունը փոխվել է: Ինչպե՞ս  է դա հնարավոր եղել:

Երբ վարձակալության պայմանագիր էր կնքվել, հստակ նշված էր, որ նույնիսկ եթե այն տրվում է ենթավարձակալության, ապա ֆունկցիոնալ նշանակությունը չպետք է փոխվի:

Իսկ քաղաքապետարանի ճարատարապետական վարչությունից ասել են, որ այդ հողը չի մտնում 60 հոդվածի տակ: Այդ հոդվածը սահմանում  է ընդհանուր օգտագործման տարածքները: Տարածքը, որտեղ առևտրի կենտրոն է կառուցվելու, եղել է սպորտային հողատարածք: Բայց իրենք արձանագրել են փաստը, որ սա խառը կառուցապատման գոտի է և չեն առաջնորդվել նրա ֆունկցիոնալ նշանակությամբ: Դա  էլ առիթ է հանդիսացել փոխելու կարգավիճակը, օրինակացնելու անօրինական շինությունները, որից հետո տրվել է քանդման և ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագծման թույլտվություն:

Եվ ոչ միայն մարզադաշտը, այլ նրան հարող ամբողջ տարածքները պետք է համապատասխանեն այն չափանիշներին, որ պահանջվում է մարզադաշտը շահագործելու համար: Դա վերաբերվում է նաև այն ավտոկայանին, որ այսօր այնտեղ ստեղծված է: Մարզադաշտը չի կարող այնտեղ ավտոկայան ունենալ, որովհետև այն առնվազն 600 մ հեռու պետք է լինի մարզադաշտից` հանդիսատեսների անվտանգություն ապահովելու համար:

Իսկ ի՞նչ անելիքներ ունի այստեղ ֆուտբոլի ֆեդերացիան:

Ֆուտբոլի ֆեդերացիան այնքանով անելիք ունի, որ սպորտային կառույցները միայն տեղական նշանակություն չունեն:  Այսօր աշխարհի առաջնություններին մի քանի պետություններ են մասնակցում, բայց եթե տարածաշրջանում լինի 4-5-6 միջազգային մակարդակի մարզադաշտեր, նրանք ևս կներգրավեն այդ գործընթացում: Ուրեմն ֆուտբոլի ֆեդերացիան պետք է շահագրգռված լինի մարզային համալիրներ ունենալու առումով: Քանի որ մարզադաշտը միայնակ լինել չի կարող, եթե այլ սպորտաձևերի համար նախատեսված բազաներ չկան, այն կմեռնի:

Դրա համար, երբ կառուցվում էր մարզահամերգային համալիրը` անգամ Եղեռնի հուշակոթողի առկայության պարագայում, գնացին նրան, որ դա հենց այնտեղ լինի, որովհետև «Հրազդանը» այդ տարածքում էր գտնվում: Դա արվում է նրա համար, որպեսզի մարզահամալիրները բազմաֆունկցիոնալ օգտագործվեն, դրանք չպետք է մեկ սպորտաձևի համար ծառայեն: Մարզահամերգային համալիրում, օրինակ, համերգներ, սպորտային միջոցառումներ և կոնֆերանսներ են անցկացվում: Եթե մարզադաշտում շաբաթը մեկ անգամ մի միջոցառում է անցկացվում, մնացած օրերին այն չի կարող պարապ մնալ, և հարկավոր է բոլոր առումներով կազմակերպել մարզադաշտի գործունեությունը:

Տեսեք, «Հրազդանի» կողքը փոքր մարզադաշտ կա, որը վերածվել է խոտանի: Իմիջայլոց, դա միակ  մարզադաշտն է Հայաստանում, որն ունի 2000 մ վազքուղի: Յուրաքանչյուր մարզադաշտ պետք է ունենա պահեստային դաշտ, որպեսզի հյուր եկող թիմերը մինչև մրցումներն սկսվելը պարապեն` դա նորմերով պահանջվում է: Ցուցադրական մարզադաշտերում մարզումներ անցկացնել չի թույլատրվում, որովհետև այն կարող է շարքից դուրս գալ:  Այս մարզադաշտը վերածվել է աղբավայրի և չկա ոչ մի շահագրգռվածություն մարզադաշտը պահելու, մինչդեռ դրա հարևանությամբ գտնվող փոքր մարզադաշտը,  որտեղ մարզվում է «Փյունիկը», կանաչ է և գործում է:

Ֆուտբոլային դաշտերը գտնվում են իրար կողքի, մեկը գտնվում է հոյակապ վիճակում, իսկ մյուսում նույնիսկ անասունները չեն կարող արածել, մինչդեռ դրա վրա ժամանակին հսկայական գումարենր են ծախսված, որովհետև ֆուտբոլային դաշտերը պահանջում են դրենաժային համակարգ:

Իսկ ինչպե՞ս եք տեսենում իրադրությունից լուծումը:

Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը և համապատասխան մարմինները հստակ կողմնորոշվեն, թե պե՞տք է արդյոք իրենց «Հրազդան» մարզադաշտը, թե` ոչ, ներկայացնո՞ւմ է արժեք, թե՞ չի ներկայացնում, հեռանակրում դրա անհրաժեշտունը կա՞, թե՞` չկա: Եթե չկա և իրենից ոչ մի բան չի ներկայացնում, այն կարող են և քանդել, ինչպես նման մտադրություն է ունեցել նաև սեփականատերը` երկրորդ յարուսը քանդելու, քանի որ մարդիկ չեն հաճախում: Այսինքն` օրվա մտածելակերպ. եթե մարդիկ չեն գալիս, ուրեմն պետք չէ. մենք հսկայական կարողությունների տեր երկիր ենք, մեծ քանակությամբ հողատարածքներ ունենք, եթե պետք լինի մենք կարող ենք նոր մարզադաշտ կառուցել նույնիսկ 100 հազար հանդիսատեսի համար:

Բայց ես այդպես չեմ կարծում, որ մենք այդպիսի հնարավորություններ ունենք, ես կարծում եմ, որ եղածը պետք է միշտ պահպանել, պետք չէ մտածել, որ ֆուտբոլի վերջը եկել է, որ մենք վերելք չենք ունենա: Մինչև  «Հրազդանը», «Արարատ» թիմը Սովետական Միության տարածքում ոչ մի կերպ չէր երևում, այդ պատճառով կառուցվեց մարզադաշտը. եթե չլիներ «Հրազդան» մարզադաշտը, չէր լինի «Արարատ-73»-ը: Դրանք իրար հետ փոխկապակցված են, որովհետև մի բան է, երբ թիմը պատասխան է տալիս 10-15 հազար հանդիսատեսի, մեկ այլ բան` երբ  հավաքվում են 70-100 հազար մարդ:

Հ.Գ. «Ֆեյսբուքում» բացվել է «Հրազդան» մարզադաշտի փրկության խումբ, որը ծառայելու է մարզադաշտը մարզադաշտ ծառայեցնելու նպատակին: Խումբը ստեղծողները տեղեկացնում են, որ ովքեր մտահոգված են մարզադաշտի ճակատագրով և անտարբեր չեն իրենց քաղաքի պատմությանը, կարող են դառնալ խմբի անդամ և պայքարել «Հրազդանի» համար:

 

Մեկնաբանություններ (3)

tiko
boshayutyunn enna vor tonavacharn chsarqvi qaghaqi tesqn gone kpoxvi hetoel et xi sagh qnatzein nor zartnan erb vor sagh stadionn qandvatz vichakumer vochmek cher hishum et stadioni masin henc sarqvav prtzav sagh hishan vor karelia harcakvel xlel et stadonn es erkri orenqna etqan pashpanumeq gnaceq federaciain boghoqeq vor uneq nman stadion u bolor mijazgain xaghern anckacnumeq poqr stadionum vor mer joghovurdnel chi karum gna nayi
Araxiya
Prizivayu vsekh erevanzev otkliknutsya na etot bespredel !!!!!! eto je pamyatnik arkhitekturi voshedshii v istoriyu Armenii , kotorii berech nujno.... nujno nauchitsya nakonez sokhranyat to chto est , a ne razrushat
SUREN
JAMANAKN E VOR ERKRI NAXAGAH@ XARNVI EV MARZADASHT@ VERADARCNEN JOXOVRDIN....STADIONI CHORS KOXM@ YARMRKA E HERIK CHI NORN EN UZUM KARUCEL ? ERKIR@ DARCREL EN BOSHIANOC

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter