HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոր և մանկան առողջության պահպանման բժշկական կենտրոնները կստանան պուլսօքսիմետրեր

ՀՀ առողջապահության նախարարության և ամերիկյան Kibelle, ինչպես նաև անգլիական Lifebox կազմակերպությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ` Հայաստանին պետք է տրամադրվեր 300 պուլսօքսիմետր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Անցած շաբաթ, ըստ նախարարության, Հայաստան կատարած հերթական այցի ընթացքում անգլիացի մասնագետներն իրենց հետ բերել են սարքի առաջին խմբաքանակը` 116 պուլսօքսիմետր։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանն, այսօր ընդունելով Kibelle-Հայաստան ծրագրի ղեկավար Սայմոն Միլարին և անգլիացի մասնագետներին, նախ շնորհակալություն է հայտնել աջակցության համար, ապա նշել, որ ստացված խմբաքանակի պուլսօքսիմետրերն առաջին հերթին կբաշխվեն մոր և մանկան առողջության պահպանման բժշկական կենտրոններին։ Հյուրերը փոխնախարարին տեղեկացրել են, որ նախորդ օրը կազմակերպված սեմինարի ընթացքում հայ անեսթեզիոլոգներին և ռեանիմատոլոգներին ծանոթացրել են սարքին, այն կիրառելու եղանակին։

Գագիկ Միրիջանյանը հետաքրքրվել է, թե Մեծ Բրիտանիայում ինչպես են իրականացվում բժշկական օգնության որակի հսկման աշխատանքները։ Մասնագետները, համառոտ  ներկայացնելով իրենց երկրում կիրառվող մեթոդները, պատրաստակամություն են հայտնել առաջիկայում համագործակցել նաև այդ ոլորտում` կազմակերպելով  փորձի փոխանակում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter