HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Մինասյան. «Մայիսի վերջի դրությամբ՝ մեր արտաքին պարտքը 4,6 միլիարդ է»

Լիլիթ Թադևոսյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26 -ին Երևանում ստորագրված ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարակից զեկուցող Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին հարցրեց, թե որքան է կազմում ՀՀ արտաքին պարտքը և վերոնշյալ պարտքը վերցնելով` քանի՞ տոկոսով է  ավելանալու մեր արտաքին պարտքը:

Ի պատասխան Գագիկ Մինասյանն ասաց, որ տոկոսների մասին կարծում է՝ դժվար թե պատգամավորին որևէ մեկը պատասխանի, որովհետև տոկոսները հաշվարկվում են համախառն ներքին արդյունքի հետ կապված, իսկ համախառն ներքին արդյունքը ճշտվում է տարվա վերջին:

«Ինչ վերաբերում է այսօրվա դրությամբ պարտքին, էլի չեմ կարող ասել, կարող եմ ասել մայիսի վերջի դրությամբ՝ 4,6 միլիարդ»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Զարուհի  Փոստանջյանը փորձեց հստակեցնել, թե այսինքն՝ հիմա մեր արտաքին պարտքը մեր բյուջեից ավելի՞ն է:

Արձագանքելով՝ Գագիկ Մինասյանն ասաց, որ սովորաբար բոլոր երկրներում արտաքին պետական պարտքը հաշվվում է ոչ թե բյուջեի նկատմամբ, այլ համախառն ներքին արդյունքի նկատմամբ և Հայաստանը այստեղ օրիգինալ չէ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter