HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ունեցեք արժանապատվություն և երբ որ ռուսական կառավարության ներկայացուցիչների հետ շփվում եք, մի կնքեք պայմանագրեր, որոնք թերի են, սխալ են և ինչ-որ տեղ` երբեմն անգրագետ են». Հրանտ Բագրատյան

Լիլիթ Թադևոսյան

Եթե իրոք ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, ապա ՀՀ-ն էլ ՌԴ ռազմավարական դաշնակիցն է, ուրեմն այդտեղ ոչ ոք ոչ մեկին լավություն չի անում: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2015 թվականի հունսիս 26 -ին Երևանում ստորագրված ՀՀ-ի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

 «Ուրեմն` ունեցե՛ք արժանապատվություն, և երբ որ ռուսական կառավարության ներկայացուցիչների հետ շփվում եք՝ մի՛ կնքեք պայմանագրեր, որոնք թերի են, սխալ են և ինչ-որ տեղ, երբեմն անգրագետ են: Խնդրեմ՝ այսօրվա ՀԷՑ-ի իրավիճակը: Այն ուղիղ հետևանանք է 2013 թվականի դեկտեմբերի 2-ի պայմանագրի, որով ՀԷՑ-ը պարտավոր է ՋԷԿ-երից գնել էլեկտրաէներգիա 40 դրամով, երբ որ երեք դրամանոց էլեկտրաէներգիա կա. ինքը չի գնում: Դուք եք մեղավոր՝ հանրապետականներդ: Դեկտեմբերի 2-ից առաջ՝ դեկտեմբերի 1-ին, ձեզանից մեկն ասեց ռուսական ղեկավարությանը՝ սա ի՞նչ  է: Մենք ոնց սրանից հետո հանրապետությունը զարգացնենք, որի ՀՆԱ-ի տեսակարար կշռի մեջ էլեկտրաէներգետիկան, գազը կազմում են 11 տոկոս, պլյուս 9 տոկոս, ցամաքային երկիր ենք, տրանսպորտային ծախս, 20 տոկոսով արդեն մեր ապրանքներն անմրցունակ են: Դուք հանրապետությունում մտցրել եք ոչ մրցունակ դաշտ, ուրեմն արժանապատիվ ձևով պետք  է շփվեք»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Այնուհետև նա նշեց, որ ինքը հավելվածին ծանոթ է և գտնում է, որ իրոք այս համագործակցությունը մեզ պետք է, և Ռուսաստանին է պետք` բալանս ստեղծելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է նրան, որ խոսվեց զինատեսակների մասին, Բագրատյանն ասաց, որ այստեղ այս ամբիոնից չէ, որ պիտի խոսեն:

          

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter