Հարուցվել է քրեական գործ` զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ
Երրորդ կայազորային քննչական բաժնում, ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ, հարուցվել է քրեական գործ: 2015թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Նարեկ Արտյոմի Հարությունյանը՝ ստորին ծնոտի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Ըստ նախնական տվյալների՝ Ն.Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքը հասցրել է ինքը: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:
Կատարվում է նախաքննություն: Համաձայն կոմիտեի պաշտոնական հաղորդագրության` ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ մարտական հենակետում տեղի ունեցած «արտակարգ պատահարի արդյունքում զինվոր է մահացել»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել