HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա տղամարդու ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա Լ.Հովհաննիսյանի  ինքնասպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

2015թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից  հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Մելիք Ադամյան փողոցից՝ Կառավարության շենքի մոտից, աջ հոնքային շրջանի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1983թ. ծնված Լ.Հովհաննիսյանը:

Կոմիտեն տեղեկացնում է` նկատի ունենալով, որ նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter