Շահեն Հարությունյանի մոտ բժիշկներն ախտորոշել են երկրորդ աստիճանի ոտքի սալջարդ
Լիլիթ Թադևոսյան
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը այս պահին Ծերեթելի մանկական հիվանդանոցից տեղափոխվում է տուն: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են երկրորդ աստիճանի ոտքի սալջարդ և ասել են, որ երկու շաբաթ պետք է հանգիստ վիճակում մնա: Նշենք, որ այսօր Հայաստան- Դանիա ֆուտբոլային խաղի ժամանակ, որը դիտելու էր գնացել նաև Շահեն Հարությունյանը, առաջին խաղակեսից հետո նրա, մարզադաշտի կարգադրիչների և ոստիկանների միջև քաշքշուկ էր առաջացել, ինչի արդյունքում Շահեն Հարությունյանն ընկել էր աստիճաններից և վնասել ոտքը, ինչից հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց: «Հետք»-ի հետ զրույցում Շահենի ընկերը՝ Տիգրան Մազմանյանն ասաց, որ քաշքշուկն առաջացավ այն բանից հետո, երբ Շահենին մոտեցած կարգադրիչները սկզբում վերցրել են նրա տոմսը և հետ չեն վերադարձրել ու զգուշացրել են Շահենին նստած տեղից վեր չկենալ, հակառակ դեպքում իրեն մարզադաշտից կհանեն, այնուհետև մոտեցել են ոստիկանները, ինչպես նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ինչից հետո առաջացել է հրմշտոցը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 13-ին Հայաստան֊ Պորտուգալիա խաղի ժամանակ Շահեն Հարությունյանը խաղադաշտ է մտել։ Նրա հագին հոր լուսանկարով շապիկ էր, իսկ ձեռքին Freedom to Shant Harutyunyan and all political prisoners of Armenia գրությամբ պաստառ: Ոստիկանները մինչև նրան բռնելը՝ խաղադաշտում երկար ժամանակ վազում էին նրա հետևից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել