Թումանյանի տարածաշրջանում չարորակ ուռուցքները շատացել են
Ըստ Ալավերդու բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության` 2010 թ.-ին Ալավերդի քաղաքում և Թումանյանի տարածաշրջանի մյուս համայնքներում գրանցվել է նորագոյացություններով 527 հիվանդ, որոնցից չարորակ ուռուցքներով 480 հիվանդ դիսպանսեր հսկողության տակ է կենտրոնի պոլիկլինիկայում: «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ստեփան Մոսինյանը «Հետքին» տեղեկացրեց, որ 2010 թ.-ին 2008 թ.-ի համեմատ տարածաշրջանում չարորակ ուռուցքների թիվը աճել է 100-ով:
Հիվանդներից մոտ 200-ը Ալավերդի քաղաքի բնակիչ է, 280-ը Թումանյանի տարածաշրջանի 30 համայնքներից է, 115 հիվանդ կյանքում առաջին անգամ ախտորոշվածներ է: Քաղցկեղով 33 հիվանդ գտնվում է հիվանդության 4-րդ փուլում: Հաշվառված քաղցկեղով հիվանդներից 275-ը կին է:
Վերջիններիցս 89-ը տառապում է կրծքագեղձի, 83-ը ունի արգանդի վզիկի, արգանդի մարմնի և ձվարանների քաղցկեղ:
Մտահոգիչ է նաև բժշկական կենտրոնում 2010 թ.-ին գրանցված հոգեկան և վարքի խանգառումներով 717 հիվանդների թիվը, որոնցից 612-ը գտնվում է դիսպանսեր հսկողության տակ:
Ալավերդու աղբարկղների մոտ հաճախ կարելի է հանդիպել հոգեկան հիվանդների, ովքեր ծխախոտի և հացի մնացորդներ են հավաքում այնտեղից: Նրանցից շատերը գտնվում են հակասանիտարական վիճակում և իրենց վարքով վտանգավոր են շրջապատի համար: Ալավերդիում մեծ տարածում ունեն նաև շաքարախտն ու սրտանոթային հիվանդությունները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել