Արմեն Աշոտյանն ու Հնդկաստանի դեսպանը կրթական համագործակցության հարցեր են քննարկել
Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի հետ:
ԿԳՆ կայքը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի կրթական համագործակցությանն առնչվող երեք փաստաթղթեր, որոնք մշակվել են ՀՀ ԿԳ նախարարության կողմից: Հաշվի առնելով հայ-հնդկական կրթական կապերի շարունակական ամրապնդումը՝ նախարարությունը մշակել է ավարտական փաստաթղթերի ու կրթական աստիճանների փոխճանաչման հանաձայնագրի նախագիծը և հայ-հնդկական կրթական համագործակցության նոր ծրագիրը:
Ա.Աշոտյանն ու դեսպանը քննարկել են նաև բարձրագույն բժշկական կրթության ավարտական փաստաթղթերի փոխճանչման համաձայնագրի մշակմանն առնչվող մի շարք հարցեր: Հնդկաստանի դեսպանը Աշոտյանին է փոխանցել նոյեմբերին Դելլիում կայանալիք կրթության նախարարների միջազգային գագաթաժողովին մասնակցելու հրավեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել