HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լույս է տեսել եզդի բանաստեղծուհու ստեղծագործությունների ժողովածուն

Ազգային փոքրամասնությունների կենտրոնում երեկ կայացել է եզդի երիտասարդ բանաստեղծուհի Զոզանա Ջամալի «Eyda Êzdîd» (Էզդիտի տոնը) գրքի շնորհանդեսը:

Հեղինակը նշել է, որ գրքում զետեղված են տարիների ընթացքում գրված բանաստեղծությունները՝ նվիրված սիրուն, բնությանը, փիլիսոփայությանն ու Շանգալի դեպքերին:

«Մենք ունենք հարուստ բառապաշար, սակայն ինչ-ինչ պատճառով այդ բառերը կամ մոռացվել են, կամ քիչ են օգտագործվում և հիմա շատ կարևոր պարտականություն կա դրված բոլոր գրական աշխարհի ներկայացուցիչների ուսերին՝ այդ բառապաշարը նորից վերադարձնելու ու կրկին կիրառելի դարձնելու համար»,- նշել է Զոզանա Ջամալը:

Գրքի հեղինակը շնորհակալություն է հայտնել Շվեդիայում բնակվող եզդի Միշա Ալիյանին, «Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Ռուստամ Բաքոյանին, որոնց օգնությամբ իր ստեղծագործություններն արդեն հասանելի կլինեն եզդի ժողովրդին:

«Մեր բանաստեղծները բավականին քիչ են, իսկ ովքեր եղել են, իրենց ստեղծագործությունները գրի չեն առել, ինչի շնորհիվ էլ այսօր դրանք չեն պահպանվել: Ես շատ ուրախ եմ, որ Զոզանային այսօր հնարավորություն է տրվել իր ստեղածագործությունները ժողովել և սերնդեսերունդ փոխանցել: Նա մի ծաղիկ է, ում պետք է միշտ թարմ պահել»,- ասել է «Շամս» մարդասիրական ՀԿ-ի նախագահը:

«Շամս» մարդասիրական ՀԿ-ն տեղեկացնում է, որ Զոզանան սովորում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: Նրա 3 բանաստեղծություններ զետեղվել են եզդիերեն լեզվի և գրականության 12-րդ դասարանի դասագրքերում: Նրա մի քանի գործեր հրապարակվել են նաև «Եզդի գրողների և բանաստեղծների մի քանի ստեղծագործություններ»  գրքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter