HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Վարդան Դ.-ն ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում հաղորդում է տվել  այն մասին, որ 2015 թվականի մայիսին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետին տեղեկացրել է, որ իր ծանոթը գտնվում է կալանքի տակ և վերջինիս պայմանական ազատազրկման դատապարտելու հարցում օգնելու համար քննչական բաժնի պետին տվել է 6 հազ. ԱՄՆ դոլար գումար, սակայն վերջինս չի կատարել իր խոստումը և յուրացրել է գումարը:

Քաղաքացի Վարդան Դ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ (3)

Արմենակ Եղիայեան
Աստուա՛ծ իմ, այս ի՜նբ զզուելի հայերէնով գրուած խօսք է: Ափսո՜ս մեր լեզուին:
ԴԱՎԻԹ
արա հմի էլ անց կացաք էտ տղին, ըտենց բան չկա, սարքած գործա, էլի որ թումանյանում ըտենց քննչականի պետ չի եղել էտ տղեն շատ մեծ համբավ ու հարգանքա վայելում խի էք տենց բան անում արա, նա էտ մարդը չի ու նման բան չի կարա ըլնի 100 տոկոս, որովհետև արդեն գլխին սարքելու վախըտը եկելա աբիժնիկների կողմից հը? նրան նախանձողները էնքան շատ են որ կարան ամնե ինչ էլ ասեն ու սարքեն;
ԳՈՌ
ԴԱ ՍԱՐՔԱԾ ԳՈՐԾԱ ՆՄԱՆ ԲԱՆ ՉԻ ԿԱՐԱ ԸԼՆԻ, ՆԱ ՇԱՏ ՊԱՐՅԱԴՉՆԻ ՏՂԱՅԱ, ԼԱՎ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԱ ԷՏ ԻՐԱ ՉՈՒԶՈՂՆԵՐՆ ԵՆ ԳԼԽԻՆ ՍԱՐՔՈՒՄ ԴԱ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԱ ՉԿԱ ՆՄԱՆ ԲԱՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԴԵՌ ԻՐԱ ՆՄԱՆ ՔՆՆՉԱԿԱՆԻ ՊԵՏ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ, ԷՏ ՏՂԻ ԳԼԽԻՆ ՍԱՐՔՈՒՄ ԵՆ ՉԿԱ ՆՄԱՆ ԲԱՆ;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter