
Արցախի գինու երկրորդ փառատոնը կկայանա 2015 թվականի հոկտեմբերի 17-ին
Արցախի գինու փառատոնը այս տարի կկայանա հոկտեմբերի 17-ին, ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում` Տողի Մելիքական ապարանքում: Փառատոնի կազմակերպիչները հավաստիացնում են, որ այս անգամ ևս փառատոնը կկազմակերպվի ժամանցի, ուրախության ու հանգստի ոգով: Փառատոնի հյուրերին սպասում է Արցախյան գինու և բերքի ցուցահանդես-վաճառք, հարուստ համերգային ծրագիր, ավանդական խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես:
Գինու տոնավաճառին ներկայացված են լինելու գինեգործությամբ հայտնի ԼՂՀ բոլոր շրջանները, ինչպես նաև գինեգործներ Հայաստանի Հանրապետությունից: Տոնավաճառի ժամանակ կազմակերպվելու է գինու նախուտեստ և ասնագետ սոմելիեի վարպետության դաս:
Արցախի գինու երկրորդ փառատոնը կազմակերպվում է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել