HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». արգելանք ոչ թե հաշվի, այլ գույքի վրա

Նախօրեին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից «Հրապարակը» ստացել էր իր դրամկան միջոցների վրա կալանք դնելու մասին որոշումը: Խոսքը փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցի մասին է, որը թերթի հոդվածներից մեկի տակ ընթերցողների թողած մեկնաբանությունների համար «Հրապարակին» դատի է տվել եւ 18 միլիոն դրամ պահանջել: Իսկ որպես հայցի ապահովման միջոց՝ առաջարկել էր արգելանք դնել ոչ միայն դրամական միջոցների վրա, այլեւ գույքի ու այս վեճի հետ կապված տեղեկություններ հաղորդելու իրավունքի: 

Դատարանի որոշումն ստանալուն պես թերթը միջնորդություն էր ներկայացրել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին: Հիմնավորումն այն էր, որ նման արգելանքը կխոչընդոտի թերթի գործունեությանը եւ կկասեցնի տպագրությունը: Դատարանը պարտավոր էր եռօրյա ժամկետում քննել այս միջնորդությունը: Երեկ դատավոր Գ. Խանդանյանն այդ հայցով նիստ էր նշանակել եւ, քննելով միջնորդությունը, նոր որոշում կայացրել: Ոչ թե վերացրել է հայցի ապահովման միջոցը, այլ ձեւափոխել՝ դրամական միջոցների վրա դրված արգելանքը փոխարինելով գույքի արգելանքով, ինչտ գոնե չի վտանգի թերթի հետագա տպագրությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter