HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միհրան Պողոսյանը պարգևատրվել է «Ակտիվ աջակցության համար» մեդալով

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Դատական կատարողների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով եռօրյա աշխատանքային այցով գտնվում  է Բուրյաթիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան-Ուդեում, որտեղ անցկացվում է «Պարտապանի իրավունքների սահմանափակումը. օրենսդրական նորամուծություններ և իրավակիրառ պրակտիկա» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը: Այս մասին տեղեկացնում է ԴԱՀԿ-ի մամուլի ծառայությունը: 

Համաժողովի շրջանակում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը և ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը պարգևատրվել են «Ակտիվ աջակցության համար» մեդալով, իսկ արտաքին կապերի բաժանմունքի պետ, արդարադատության լեյտենանտ Աննա Հայրոյանը պարգևատրվել է «Ակտիվ համագորձակցության համար» հուշանվերով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter