HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է կաշառք տալու և ստանալու դեպք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի բաց տիպի գոտում պատիժը կրող դատապարտյալ Գրիշա Մ.-ն նույն քրեակատարողական հիմնարկի ծառայող Տիգրան Ա.-ին է փոխանցել բջջային հեռախոս: Ակնհայտ ապօրինի գործողությունը կատարելու՝ բջջային հեռախոսը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորին փոխանցելու համար հիշյալ հիմնարկի ծառայող Տիգրան Ա.-ն Գրիշա Մ.-ից պահանջել և ստացել է կաշառք: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը:

Գրիշա Մ.-ի կողմից կաշառք տալու, իսկ Տիգրան Ա.-ի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:    

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter