Էներգամատակարարման նոր գիծ` Հայաստանի և Վրաստանի միջև
Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև 2015թ. մարտի 16-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագրին հավանություն տալու մասին» որոշումը:
Պայմանագրի շրջանակում ԵՆԲ-ն ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ին կտրամադրի 10 մլն եվրո գումարի չափով վարկ:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել էլեկտրաէներգիայի վաճառքի և պահուստային էներգամատակարարման նոր հաղորդման գիծ Հայաստանի և Վրաստանի միջև` բարձր լարման հաստատուն հոսանքի ներդիրով կայանի կառուցման միջոցով, որի սկզբնական հզորությունը կազմելու է 350ՄՎտ՝ մինչև 1050ՄՎտ ընդլայնվելու հնարավորությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել