Հայաստանի և Ֆրանսիայի միջև կկնքվի միգրացիոն համագործակցության համաձայնագիր
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև համաձայնագիր կկնքվի` միգրացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ: Կառավարությունն այսօր համապատասխան որոշում է կայացրել` հավանություն տալով համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Համաձայնագրի ստորագրումը, ըստ կառավարության, նոր հնարավորություններ կբացի այն ուսանողների, երիտասարդ մասնագետների և որակյալ մասնագետների համար, ովքեր ցանկություն ունեն խորացնելու իրենց գիտելիքները, նոր փորձ և հմտություններ ձեռք բերելու իրենց մասնագիտական ասպարեզներում Ֆրանսիայում ուսանելու և աշխատելու միջոցով:
«Համաձայնագրի ստորագրումը կնպաստի նաև Հայաստանից դեպի Ֆրանսիա ուղղվող անլեգալ միգրացիոն հոսքի կանխարգելմանը»,- տեղեկացնում է կառավարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել