HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանականներին

Սեպտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բելգիայի Թագավորությունից ժամանած խորհրդարանականներին, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախագահ Գասպար Կարամպետյանի ուղեկցությամբ։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցության հաստատման և խորացման առումով։

Հյուրերի խնդրանքով Կարեն Միրզոյանը մանրամասն անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, կարևորելով ԼՂՀ լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացում, որպես վերջնական կարգավորմանը հասնելու առանցքային գրավական։

Կարեն Միրզոյանը նաև ներկայացրել է Արցախում ժողովրդավարական զարգացումներն ու պետականաշինության գործընթացը, ընդգծելով, որ իշխանություններն ու ժողովուրդը միասնական են անկախ ժողովրդավարական պետականություն կառուցելու իրենց ձգտումներում։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter