HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանների պալատը քննարկել է Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հանգամանքները

ՀՀ փաստաբանների պալատում երեկ՝ սեպտեմբերի 10-ին, տեղի է ունեցել ՀՀ ՓՊ փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցել են համակարգող Կարեն Մեժլումյանը, անդամներ` Լիանա Բալյանը, Գեղամ Հակոբյանը, ինչպես նաև Նիկոլայ Բաղդասարյանը, Նազելի Վարդանյանը և ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը:

Քննարկման արդյունքում մասնակիցներն`

- արձանագրել են, որ դռնբաց դատական նիստին փաստաբանի կողմից անխոչընդոտ իր մասնագիտական դատավարական գործողություններն իրականացնելը չի կարող առաջացնել քրեական պատասխանատվություն,

- կարևորել են, որ պետք է պարզել, արդյո՞ք դատարանը սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել է ապացույցը չհրապարակելու և այդ մասին փաստաբանին տեղեկացնելու համար:

Քննարկման արդյունքում որոշվել է, որ հանձնաժողովը հայտարարությամբ հանդես կգա Նիկոլայ Բաղդասարյանի կողմից լրացուցիչ ներկայացվող նյութերին (դատական նիստի ձայնագրությանը) ծանոթանալուց հետո:

Փաստաբանների պալատի նախագահը տեղեկացրել է, որ Պալատից կնշանակվի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի շահերը մյուս գործընկերների հետ միասին դատարանում պաշտպանելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter