Արփինե Հովհաննիսյանի մանդատը տրվել է Կարեն Բեքարյանին
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կայացած հերթական նիստում կազմել է արձանագրություն` Արփինե Հովհաննիսյանի մանդատը Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Կարեն Բեքարյանին տալու վերաբերյալ:
ԿԸՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանձնաժողովը հիմք է ընդունել Ազգային ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը:
Բացի այդ, նիստում հանձնաժողովը 2016 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել 2016 թվականի ապրիլի 17-ը, սեպտեմբերի 18-ը, հոկտեմբերի 2-ը և դեկտեմբերի 11-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել