HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարությունում այսօր քննարկվել են դեղերի ոլորտին վերաբերող հարցեր

Հայաստանյան դեղարտադրող և դեղներմուծող խոշոր ընկերությունների ղեկավարների և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ Առողջապահության նախարարությունում հրավիրված հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին դեղերի ոլորտին վերաբերող հարցեր:

Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կարևորեց դեղերի գների կարգավորման խնդիրը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում  շուկայական գները ուսումնասիրելու նպատակով նախարարությունը հանրապետության ողջ տարածքով  կիրականացնի դեղերի գների մոնիթորինգ:

Անդրադարձ կատարվեց նաև ԵԱՏՄ-ի անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող դեղերի ներկրման և իրացման հարցերին, ինչպես նաև 2016թ. սկսած ԵԱՏՄ-ին ադամակցությամբ պայմանավորված դեղերի գրանցման նոր ընթացակարգերին:

 Քննարկվեց նաև «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նոր օրենքի նախագծում ամրագրված հոդվածների վերբերյալ անցկացնել շարունակական քննարկումներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter