Ութամյա որդուն մուրացկանության մեջ ներգրավելու դեպքի առթիվ hարուցվել է քրեական գործ
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքի բնակչուհու կողմից 8-ամյա որդուն մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու դեպքի առթիվ:
Կոմիտեն հայտնում է, որ 2015թ. հունիսից օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի բնակչուհի Տ.Պիսարևան իր 8-ամյա երեխային պարբերաբար ներգրավել է մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն և վերջինիս մուրած գումարը տնօրինել է իր հայեցողությամբ:
Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Երեխային մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը, որն կարատվել է ծնողի կողմից):
Կատարվում է նախաքննություն:Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
լուսանկարը` huffingtonpost.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել