HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնադիր խորհրդարան. «Հովիկ Աբրահամյանն անձամբ վերահսկում է Գագիկ Եղիազարյանի նկատմամբ հալածանքը»

Ներկայացնում ենք Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության տարածած հաղորդագրությունը.

«Արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Գագիկ Եղիազարյանի և Արարատի մարզի Դաշտավան գյուղում բնակվող նրա ընտանիքի վրա ճնշումներ գործադրելու միջոցով փորձում են հետ պահել քաղաքական և քաղաքացիական ակտիվ գործունեությունից:

Սպառնալիքների, հետապնդման և խոստումների բազմազան զինանոցի կիրառմամբ այս հալածանքն իրականացվում է վարչապետի պաշտոնն զբաղեցնող Հովիկ Աբրահամյանի վերահսկողությամբ և Արարատի մարզպետի պաշտոնն զբաղեցնող Ռուբիկ Աբրահամյանի ղեկավարությամբ:

Գագիկ Եղիազարյանի նկատմամբ նմանօրինակ հալածանքի վերջին դեպքն արձանագրվել է սեպտեմբերի 11-ի երեկոյան: Տեղեկանալով, որ Գագիկ Եղիազարյանը Մարշալ Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովրդի առաջին շարքերում է, Ռուբիկ Աբրահամյանի օգնականն այցելել է Դաշտավան գյուղում բնակվող Գագիկ Եղիազարյանի ընտանիքին՝ հոգեբանական ճնշում գործադրելու միջոցով փորձելով հերթական անգամ ազդել Գագիկ Եղիազարյանի վրա և նրան հետ պահել պայքարից»:

լուսանկարը` Հիմադիր խորհրդարանից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter