HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այստեղ հավաքվել են այն ուժերը, որոնք մեզ հայտարարած պատերազմի մարտահրավերն ընդունում են. Լևոն Զուրաբյան

Լիլիթ Թադևոսյան
 
«Սա երևի այն բացառիկ դեպքերից է, որ «Ոչ»-ը իր մեջ կրում է շատ դրական լուսավոր բովանդակություն»,- «Չեք անցկացնի» նախաձեռնության համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ սա մեծ նվաճում էր, որ նոր կազմակերպությունը շատ արագ ճշգրիտ քայլերով ձեռք բերեց հեղինակություն հասարակության մեջ և շատ մեծ հակասություններ ունեցող ուժերին համախմբելու գործ է անում:
«Առաջինը՝ մենք ժողովրդին պետք է բացատրենք՝ ինչու ենք մենք այստեղ հավաքվել, չափազանցություն չի լինի, որ ասեմ, որ մեզ այստեղ բերել է տագնապը մեր երկրի ճակատագրի համար: Հերիք չի, որ ընտրությունների կեղծումով, բռնությամբ, թալանով, ըստ էության ռեժիմը խախտում է Սահմանադրությունը, և յուրացրել է  իշխանությունը, այսօր դա ցանկանում են ամրապնդել սահմանադրորեն»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Այնուհետև նա նշեց, որ ինչպես միշտ, նման ճակատագրական պահերին գոյություն ունի երկու տարբերակ` «կա՛մ դու հստակ «ոչ» ես ասում ու ամբողջ ուժով պայքարում ես այս հրեշավոր ծրագրի դեմ, կա՛մ, կամա, թե ակամա, դառնում «այո»-ի կամ այդ հրեշավոր ծրագրի կազմակերպիչների կատարման հանցակիցը. ուրիշ տարբերակ չկա»: 
«Եթե քեզ պատերզամ են հայտարարում՝  ոչ մի տարբերություն չկա՝ դու կռվում ես թշնամու ճամբարում, թե մահճակալի տակ: Այստեղ հավաքվել են այն ուժերը, որոնք մեզ հայտարարած պատերազմի մարտահրավերն ընդունում են»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter