
Վարչախմբի համար հիմա ստեղծվել է անկայուն վիճակ, ինչի համար նա անցել է սահմանդրական փոփոխություններ անցկացնելու. Գարեգին Չուքասզյան
Լիլիթ Թադևոսյան
Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանն այսօր, «Չեք անցկցնի» նախաձեռնության համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարեց, որ իրենք առաջին օրվանից ողջունել են այդ նախաձեռնության գործունեությունը և «այո» են ասել այն հայտարությանը, որն իրենց հետ համաձայնեցվել է:
Նա նշեց, որ երկու օր առաջ իրենք հինգ ուժերի հետ քննարկում են անցկացրել, որի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել քննարկվող հարցերի շուրջ:
«Նախ, իրավիճակի հետ մենք համաձայնեցիք, որ գործող կառավարման համակարգը իրենից ներակայացնում է հակասահմանադրական կուսակցական բռնապետություն, որի պայմաններում խոսել այս կամ այն կառավարման ձևի մասին՝ բովանդակազուրկ է: Եթե մեր երկրում գործում է բռնապետություն, որ թույլ չի տալիս նման հավաք անցկացնելու համար և հյուրանոց չի հատկացնում, ուր մնաց իշխանափոխությունը, այս պարագայում մենք պետք է որդեգրենք այլ մոտեցում»,- ասաց Գարեգին Չուքասզյանը:
Նրա խոսքով` իշխանափոխության փորձեր արվել են, բայց հիմա հարցն այն է, թե ինչպես են ոտքի կանգնեցնելու ժողովրդին: Նա նշեց, որ եթե նայենք այսօրվա իշխանության վիճակը ու համեմատենք 2008-ի ու մյուս տարիների հետ, ապա այսօր շատ ավելի անակյուն վիճակ է ստեղծվել վարչախմբի վերարտադրման համար, ինչն էլ ստիպել է ռեժիմին անցնել սահմանադրական փոփոխությունների, և միակ վտանգը, որ փորձում են չեզոքացնել, նախագահական նոր ընտրությունների ժամանակ ժողովրդի ընզվզումն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել