HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ագարակի կանաչ տարածքները ոռոգվում են թունավոր թափոններին խառնված ջրով. ՀԿ

Civil voice հասարակական կազմակերպության տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են Կարճևան գետով Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից թունավոր թափոնները լցվում Արաքս գետ:

Հասարակական կազմակերպությունը հայտնում է, որ Արաքս գետից պոմպերի միջոցով ջուր է մղվում Ագարակ` քաղաքի կանաչ տարածքների ոռոգմանը խնդիրը լուծելու համար: «Ստացվում է` մի կողմից թափոնները լցվում են Արաքս գետ, մյուս կողմից այդ նույն թափոնները, խառնվելով ջրին, ետ են վերադառնում իբր ոռոգելու կանաչ տարածքները, իրականում` աղտոտում հողատարածքներն ու չորացնում սակավ բուսականությունը:

Civil voice ՀԿ-ն պահանջում է պետական համապատասխան մարմիններին վերջ դնել կոմբինատի հանցավոր տնտեսվարությանը` պարտադրելով վերականգնել հասցված բնապահպանական վնասը»,- գրված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter