HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». օլիգարխին հանձնարարել են ֆինանսավորել

Սերժ Սարգսյանը շարունակում է քաղաքական դաշտում մոռացված գործիչների հետ բանակցություններ վարել՝ նրանց ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր դարձնելու ուղղությամբ: Մասնավորապես՝ այս պահին դեռեւս Սերժ Սարգսյանը ձեռ չի քաշել այդ մտքից, չնայած որ ՀՀԿ շարքերում այս հարցում լուռ, բայց մեծ դիմադրություն կա: Բանն այն է, որ ՀՀԿ-ում էլ առանձնապես չեն սիրում «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանին, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, ՀՔԴՄ առաջնորդ Խոսրով Հարությունյանին, ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանին: Հենց նրանց է Սերժ Սարգսյանը ցանկանում ՀՀԿ ցուցակով մանդատի տեր դարձնել: Ինչու՞, ի՞նչ նպատակների իրականացման համար՝ դժվար է կռահել:

Ի դեպ, այս ցանկում չի շրջանառվում ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի անունը: Խնդիրն այն է, որ, թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը պատվիրել է ղարաբաղյան ծագում ունեցող օլիգարխներից մեկին ֆինանսավորել ԱԺՄ-ին եւ պահանջված մեծ գումարները ծախսել, որպեսզի ԱԺՄ-ն կարողանա որպես առանձին քաղաքական ուժ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Օլիգարխի անունը թերթին հայտնի է, առայժմ «ՉԻ»-ն չի հրապարակում այն՝ առաջիկայում կոնկրետ իրավիճակով փաստելու նրա մասնակցությունը Սերժ Սարգսյանի այս անհասկանալի պորյեկտին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter