
Նույնականացման քարտ ունեցող մարալիկցիները ստիպված են անձնանգրային բաժնում դիմում լրացնել` անձնագիրը «կորցնելու» պատրվակով
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի անձնագրային բաժնում կեսօրից սկսած մարդկանց կուտակումներ են: Ժամը 10-ից հետո, երբ հայտնի դարձավ, որ արգելվում է ընտրությանը մասնակցել նույնականացման քարտերով եւ միջազգային անձնագրերով, մարդկանց հոսքը ընտրատեղամասերից ուղղվեց դեպի անձնագրային բաժին: Մինչեւ անձնագրային բաժին հասնելը մարալիկցի ընտողները նախ ստիպված են այցելել քաղաքում գործող երկու լուսանկարչատներից որեւէ մեկը լուսանկարվելու համար:
Մարալիկի Ձերժինսկու անվան փողոցում գործող լուսանկարչատան աշխատակիցը տեղեկացրեց, որ ժամը 13:00-ի դրությամբ իրենք արդեն սպասարկել են 40 անձի: Ընտրողի հաջորդ գործողությունը անձնագրային բաժնում ոստիկանության փոխգնդապետ Է.Հովհաննիսյանի անունով դիմում լրացնելն է: Սույն դիմումով անձնանգիր ունեցող անձը չգիտես ինչու խնդրում է իրեն տրամադրել անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, քանի որ անձնագիրը «կորցրել» է:
Թիվ 36/1 ընտրատեղամասում իր ընտրական իրավունքն իրականացնող Արամայիս Թորոսյանն եւս ստիպված է եղել ժամանակվոր փաստաթուղթ ստանալու համար դիմել անձնագրային բաժին: «Առավոտից խելռա, եկել եմ ընտրության ընձի հետ են դարձրել, թե էդ քարտով չես կռնա ընտրե, գնա անձնագրային բաժին: Գնացի ընտեղ՝ ղրգեցին նկարվելու, հիմի էս թուղթն առած էկել եմ, օր ընտրեմ ու գործերով բդի հասնիմ Արտաշատ: Եթե էս անձնագիր կոչվածը չի հաստատե մեր անձը, թող չտան, էս ի՞նչ բաննէ, եթե ինքը փաստատուղթ չի համարվի, թող մեր առաջվա անձնագրերը տան, խելռանք էլի ձեռները»,-վրդովված նշեց Արամայիս Թորոսյանը:
Թիվ 36/1 ընտարտեղամասում, ըստ ընտարցուցակների, ընտություններին մասնակցելու իրավունք ունեն 1897 ընտրող: Ժամը 13:30-ի դրությամբ այս ընտրատեղամասում ընտրություններին մասնակցել է 667 ընտրող, որից 34-ը երկրորդ անձի օգնությամբ: Թիվ 36/1 ընտրատեղամասում նույնականացման քարտով մինչեւ ժամը 10-ը ընտրություններին մասնակցել է 16 անձ: Անձնագրային բաժնից տրված տեղեկանքով այս ընտրատեղամասում իրենց ընտրական իրավունքից հնարավորություն են ունեցել օգտվել առայժմ 15 ընտրող:
Մեկնաբանել