HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացավ «Ախթալա- 2015 » խորովածի փառատոնը

Երեկ տեղի ունեցավ «Ախթալա- 2015 »  խորովածի, արվեստի, երաժշտության միջազգային 7-րդ փառատոնը: Այն սպասվածից մաըդաշատ էր, որն  էլ  խոսում էր փառատոնի արդեն ունեցած մեծ համբավի մասին:

«Այս փառատոնը  նախորդներից տարբերվում է ժողովրդի մեծ ակտիվությամբ: Փառատոնի ծրագրային մասում ավելացել են  մշակութային  միջոցառումները »,-հայտնեց  Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը: Ըստ  վերջինիս փառատոնին հայտագրվել  և մասնակցում էին ընտանեկան բիզնեսով զբաղվող 40 ձեռներեցներ, ներկայացել էին  20 խոհարարներ, ովքեր   խորովածի իրենց աշխատանքը պետք է ներկայացրել են  ժյուրիին:

Փառատոնին մասնակցում էին Երևանի գարեջրի  ակադեմիան, «Մամուլյան ըներներ» ռեստորանը, «Իբիցա»  հյուրանոցային համալիրը, «Ազնավուր» ռեստորան-սրճարանը, Տարոն ռեստորանը, «Վահագնատուն» ռեստորանը, Աբովյանի խոհարարական կրթահամալիրը, Իջևանի N զորամասի  զինվոր խոհարարները և այլ խոհարաներ: Այս տարվա փառատոնին ներկայացել էին նաև մեծ թվով զբոսաշրջիկներ:

«Ամեն տարի այս ժամանակ Համբուրգում TV-ով  դիտում էի Ախթալայի խորովածի փառատոնը:  Շատ ուրախ եմ, որ բախտ ունեցա այս փառատոնին մասնակցելու»,-ասաց համբուրգցի հայ ճարտարապետ Սամսոն Տեր- Պետրոսյանը: Վերջինս փառատոնը գնահատեց  կատարյալ:

Փառատոնին  մասնակցողների ուշադրությունը հատկապես գրավեց զինվոր խոհարարների մատուցած շիլաները. «Որդիս արդեն մեկ  տարուց ավելի  է  ծառայում է Տաուշում: Ես առաջինը փառատոնի ուտեստներից համտեսեցի  զինվորական շիլան, ինձ հետաքրքրեց, թե որդիս բանակում ինչով  է սնվում: Իհարկե, շատ  համով է»,- ասաց զինվորի մայրը` Վարսիկ Հովհաննիսյանը: Ալավերդցի  ազատամարտիկ Ռուսլան  Պետրոսյանին նույնպես դուր էր եկել զինվորական շիլան:

«Մենք  Ռուսաստանի  Ռոնի Ռոստով  քաղաքից: Դեռ  ապրիլին Ռոստովում ենք կարդացել այս փառատոնի մասին. Եկանք մասնակցելու: Շատ  գեղեցիկ է և հետքրքիր: Այս պահին մենք ուտում ենք զինվորական շիլա , որը շատ  համով է,ապրեն տղաները `հաջողված է»,-ասաց  Ա. Վորոկը:   

Իսրայելից ժամանած  Յորնեյն ու Էդուարդը  փառատոնը գնահատեցի երկու բառով ` շատ լավ է: Պեկինից ժամանած Ադամը և  Չելին համացանցից են իմացել փառատոնի  մասին. «Շատ  հպարտ ենք, որ մասնակցում ենք փառատոնին: Հնչող  երաժշտությունը  նույնպես ապշեցնող է, շատ տարբերվում է մեր  երկրից»,-ասաց  Չելին:  

Կեսօրին ժյուրին ներկայացրեց խորովածի մրցույթի  արդյունքները: Լավագույն  համ անվանակարգում 1-ին  մրցանակը շնորհվեց  «Ազնավուր ռեստորանին: Լավագույն  տեսք անվանակարգում 1-ին  մրցանակը և ոսկե մեդալ շնորհվեց  «Լոռի»  թիմին: Լավագույն մտահղացում անվանակարգում 1-ին մրցանակը շնորհվեց  «Իբիցա» հյուրանոցային համալիրին:  Մասնակցության  համար ժյուրիի  սահմանած այլ անվանակարգերում  վկայականներ և պատվոգրեր հանձնվեց փառատոնի գրեթե բոլոր  մասնակից թիմերին: Երևանի գարեջրի ակադեմիան  ճանաչվեց փառատոնի բացարձակ  հաղթող: 

Ամփոփելով փառատոնի արդյունքները Սեդրակ Մամուլյանը «Հետքին» հայտնեց. « 7-րդ փառատոնը մարդաշատությամբ տարբերվեց: Փառատոնի  կազմակերպիչները հասան իրենց  նպատակին: Տեղի  իշխանությունները այս տարի կազմակերպական աշխատանքերում  ջանքերի ավելի ներդրում արեցին: Վերջ ի վերջո մենք հասկացանք, որ խորովածի փառատոնը միայն  « Հայ  խոհարարական արվեստ զարգացման պահպանման» կազմակերպության  միջոցառումը չէ: Սա Լոռու մարզի Ախթալա համայնքի միջոցառումն է: Բացի  այդ խոհարարության նվիրյալները շատ ավելի կազմակերպված ներկայացան»,- ասաց Ս.Մամուլյանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter