
Մարալիկում վերընտրվեց գործող քաղաքապետը
Շիրակի մարզի Մարալիկ համայնքում սեպտեմբերի 13-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունում նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ Արտակ Գեւորգյանը՝ ստանալով 1965 քվե:
Նրա մրցակից ԲՀԿ-ական Արտակ Ավդալյանը հավաքել է 1110 ձայն: Մարալիկում գրանցված 5500 ընտրողից ընտրությանը մասնակցել է 3145-ը: 70 քվեաթերթիկ համարվել է անվավեր:
Ընտրությունն ընդհանուր առմամբ անցել է խաղաղ, առանց միջադեպերի, սակայն որոշակի լարվածություն ընտրողների շրջանում ստեղծվել էր ժամը 10-ից հետո՝ նույնականացման քարտերի որոշ խնդիրներով: Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արգելել էր Մարալիկ քաղաքում գրանցվել եւ քվեարկությանը մասնակցել նույնականացման քարտերով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել