
Քննարկվել է Հայաստանում Էրասմուս ծրագրի ազգային գրասենյակ հիմնելու հարցը
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 14-ին Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպում է ունեցել ԵՀ կրթության և մշակույթի գլխավոր տնօրինության բարձրագույն կրթության արդիականացման և Էրասմուս ծրագրի գծով տնօրեն Ադամ Թայսոնի հետ:
Կողմերը ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանում Էրասմուս ծրագրի ազգային գրասենյակ հիմնելու, ծրագրին Հայաստանի ակտիվ և համակողմանի ներգրավման հետ կապված մի շարք հարցեր: Ըստ ԿԳՆ-ի` հանդիպման ժամանակ մեծապես կարևորվել է ազգային գրասենյակի գործունեության մեջ բոլոր շահագրգիռ կողմերի ամբողջական ներգրավումը: Հանդիպման ընթացքում Ադամ Թայսոնը և Արմեն Աշոտյանը մտքեր են փոխանակել բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատություննների, բարձրագույն կրթության զարգացման ուղղությունների, առկա մարտահրավերների, հակակոռուպցիոն ծրագրերի ընթացքի և արդյունքների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաների վերաբերյալ:
Մեկնաբանել